Ներքին Գետաշենով դեպի Արատես

44050111_1912698292178734_3749891372967002112_oՀոկտեմբերի 13-14 -ին մենք պիտի բարձունք հաղթահարեինք: Պիտի բարձրանայինք Արմաղան լեռը: Լեռը գտնվում է Մարտունու շրջանի Ներքի Գետաշեն գյուղի մոտ: Մենք սկզբից գնացիք գյուղ, եղանք գյուղի թիվ 2 դպրոցում, որտեղ էլ հանդիպեցինք մեր հասակակից տղաներին` Արամին, Կարենին, Նարեկին, Մուշեղին, Արմանին: Նախ միասին քայլեցինք դեպի գյուղի եկեղեցին, որը գտնվում էր բարձունքին: Եկեղեցին կոչվում էր Կոթավանք: Կոթավանքը մեծ գեղեցիկ վանք է, շուրջը շատ խաչքարեր կան: Մտանք եկեղեցի, աղոթեցինք, նկարվեցինք և քայլեցինք դեպի խաչքարերի բարձունքը, ապա իջանք ջրաղացները: Շատ սիրուն տեղ էր, նույնիսկ Սերբիայից զբոսաշրջիկի հանդիպեցինք: Նա մի տղա էր, եկել էր Վրաստանից և պիտի այցելեր Լեռնային Ղարաբաղ: Նա ասաց, որ ավելի շատ հավանել էր Հայաստանը,  քան Վրաստանը: Պատվելի Թամարը և միս Մելքոնյանը նրա հետ  զրուցում էին անգլերենով: Եվ ես շատ զարմացա, որ պատվելի Թամարը անգլերեն գիտի: Ջրաղացներից հետո բարձրացանք Արմաղան լեռը: Ինձ համար դժվար էր բարձունքը հաղթահարել, հոգնել էի, ցուրտ էր, բայց ես չէի մրսում, նույնիսկ բաճկոնս հանել էի: Մեր տղաներից մեկը նույնիսկ վատացավ, բայց հետո ամեն ինչ շատ լավ էր: Ուշ երեկոյան խարույկ էինք վառել, գյուղի բարձունքին, խաչքարերի մոտ:

Հաջորդ օրը պիտի մեկնեինք Արատես: Ճանապարհին մենք մտանք Սելիմի քարավանատուն, Ալլան պատմեց մեզ Սելիմի քարավանատան մասին: Հասանք Արատես, մենք  գնացինք դեպի աղբյուրը, եղանք Խաչերով ձորում: Ես առաջին անգամ չէի Արատեսում, սա իմ հինգերորդ այցելություն էր Արատես:  Նախորդ այցելության ժամանակ մենք գնացինք Հերմոն գյուղ հարցազրույցի, բայց մենք չէինք ասում, որ Արատեսից ենք: Հա, ասեմ որ այդ ժամանակ երկու գիշեր մնացինք Արատեսոում, և ինձ այնտեղ գիշերը տղաները պաստեցին մի քանի հոգով, և պատահաբար ատամի մածուկը լցվել էր ականջս ու մազերիս վրա, և ես ստիպված մազերս լվացա սառը ջրով, հետո չորացրի էլեկտրական փչովի վառարանով: Ահա այսպիսի պատմություներ:

Այս անգամ վերադարձին շատ էի հոգնել և ամբողջ ճանապարհին քնած էի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s