Երկրորդ համաշխարհային պատերազմ

Երկրորդ համաշխարհային պատերազմ(սեպտեմբերի 1, 1939 – սեպտեմբերի 2,1945)։Պատերազմում ներքաշված էին աշխարհի երկրների մեծ մասը ներառյալ բոլոր մեծ տերությունները, որոնք ձևավորել էին երկու հակամարտող ռազմական դաշինքներ։ Ձևավորված ռազմական դաշինքներն էին Հակահիտլերյան խմբավորումը և Առանցքի երկրները։Այն ամենասփռված պատերազմն էր համաշխարհային պատմության մեջ, որին ուղղակի մասնակցում էր ավելի քան 100 միլիոն մարդ 30 երկրներից։ Այն ուղեկցվեց մեծ մարդկային կորուստներով, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվումՀոլոքոստը (որի ժամանակ մոտ 11 միլիոն մարդ սպանվեց) և բնակավայերի և արդյունաբերական կենտրոնների ռազմավարական ռմբակոծությունը՝ (en:strategic bombing), որոնց ժամանակ սպանվեց մոտ մեկ միլիոն մարդ՝ ներառյալՀիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները, ընդհանուր հաշվարկներով պատերազմի զոհ գնացին50-ից 85 միլիոն մարդ։ Այն դարձավ մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմը։

Ճապոնական կայսրությունը ձգտում էր առավելության հասնել Ասիայում և Խաղաղ օվկիանոսում և արդեն գտնվում էրպատերազմի մեջ Չինաստանի հանրապետության հետ 1937 թվականից, սակայն հիմնականում նշվում է, որ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, երբՆացիստական Գերմանիան ներխուժեցԼեհաստան և նրան պատերազմ հայտարարեցին Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը։ 1939 թվականի վերջում և 1941 թվականի սկզբում մի քանի արշավանքի և պայմանագրերի շնորհիվ Գերմանիան նվաճեց կամ իր վերահսկողության տակ առավ մայրցամաքային Եվրոպայի մեծ մասը և ռազմական դաշինք կնքեց Իտալիայի ևՃապոնիայի հետ։ 1939 թվականի օգոստոսին կնքված Մոլոտավ-Ռիբենտրոպ պակտով Գերմանիան և ԽՍՀՄըմասնատեցին և անեքսավորեցին Եվրոպայում իրենց հարևանների տարածքները, այդ թվում Լեհաստանը,Ֆինլանդիան, Ռումինիան և Մերձբալթյան երկրները։ Պատերազմը շարունակվում էր հիմնականում Առանցքի ուժերի և Միացյալ թագավորության ու Բրիտանական համագործակցության երկրների միջև, պատերազմի թատերաբեմերն էինՀյուսիսային Աֆրիկան և Արևելյան Աֆրիկան։ 1941 թվականի հունիսի 22-ին Եվրոպայի Առանցքի ուժերը ներխուժեցին Խորհրդային միություն, բացելով մեծագույն ցամաքային ռազմաճակատը պատմության մեջ, որում ներառվեցին Առանցքի ուժերի հիմնական զորքերը։ 1941 թվականի դեկտեմբերին Ճապոնիան հարձակվեց Միացյալ Նահանգների և խաղաղ օվկիանոսի եվրոպական գաղութների վրա և արագորեն նվաճեց Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասը։

1942 թվականին Ճապոնիան պարտություն կրեց Միդվեյի ճակատամարտում, իսկ Գերմանիան պարտվեց Հյուսիսային Աֆրիկայում, որից հետո նաև Ստալինգրադում։ 1943 թվականին գերմանացիները մի շարք պարտություններ կրեցին Արևելյան ճակատում, իսկ Դաշնակիցները ներխուժեցին Իտալիա և Սիցիլիա, ինչի արդյունքում Առանցքի ուժերը կորցրեցին իրենց մարտավարական առավելությունը բոլոր ճակատներում։ 1944 թվականին Դաշնակիցները բացեցին Արևմտյան ճակատը, մինչդեռ Խորհրդային Միությունը ազատագրեց բոլոր կորցված հողերը։ 1944-ից 1945 թվականներին Ճապոնիան կորցրեց խաղաղ օվկիանոսում գրեթե բոլոր մարտավարական կղզիները։

Պատերազմը Եվրոպայում մոտենում էր ավարտին և Դաշնակիցները արևմուտքից, իսկ Խորհրդային Միությունը արևելքից ներխուժեցին Գերմանիա և Բեռլինը նվաճելով խորհրդային զորքերի կողմից Գերմանիան հայտարարեց կապիտուլացիայի մասին 1945 թվականի մայիսի 9-ին։ Պատերազմը սակայն շարունակվում էր և Ճապոնիան չէր պատրասվում անձնատուր լինել։ 1945 թվականի օգոստոսի 6–ին և 9-ին Միացյալ Նահանգները Ատոմային ռումբ նետեցինճապոնական Հերոսիմա և Նագասակի քաղաքների վրա։ Ճապոնիայի տարածք ներխուժումը չեղարկվեց, քանի նոր ատոմային վտանգի և Խորհրդային Միության ներխուժման պատճառով Ճապոնիան անձնատուր եղավ 1945 թվականի օգոստոսի 15-ին։ Այսպիսով պատերազմը ավարտվեց Դաշնակիցների կատարյալ հաղթանակով։

Ժամանակագրություն

Պատերազմի սկիզբը Եվրոպայում համարվում է 1939 թվականի սեպտեմբերի 1-ը, երբԳերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, ինչից երկու օր անց Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ Պատերազմի սկիզբ է համարվում նաև Երկրորդ Սինո-ճապոնական պատերազմի սկիզբը 1937 թվականի հուլիսի 7-ին, անգամ Ճապոնիայի ներխուժումը Մանջուրիա 1931 թվականի սեպտեմբերի 19-ին։

Որոշ պատմաբաններ, այդ թվում Ա.Ջ. Պ. Թեյլորը, կարծում են, որ Սինո-ճապոնական պատերազմը և Եվրոպայի պատերազմը տարբեր նպատակներով պատերազմներ էին և նրանք միավորվեցին մեկ պատերազմի ներքո 1941 թվականին։ Այլ պատմաբանների կարծքիով Երկրորդ աշխարհամարտը ներառում է 2935 թվականի հոկտեմբերի 3-ին սկսված Երկրորդ Իտալո-եթովպիական պատերազմը։ Բրիտանացի պատմաբան Էնթոնի Բիվորի կարծիքով Երկրորդ աշխարհամարտը սկսվել է 1939 թվականի մայիսից սեպտեմբեր կայացած Խալխին Գյոլի ճակատամարտերով Ճապոնիայի և Մոնղոլիայի ու ԽՍՀՄ զորքերի միջև։

Պատերազմի ավարտի հետ կապված նույնպես կան տարակարծություններ։ Հիմնականում համարվում է, որ այն ավարվել է 1945 թվականի օգոստոսի 14-ին, Ճապոնիայի զինադադարի խնդրանքով, կամ Ճապոնիայի կապիտուլացիայով (1945 թվականի սեպտեմբերի 2)։ Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվել է 1951 թվականին։

 

Մասնակիցներ

Մասնակից երկրների թիվը փոփոխվել է պատերազմի ընթացքում։ Նրանցից մի քանիսը վարում էին ռազմական ակտիվ գործողություններ, այլ երկրներ օգնում էին իրենց դաշնակիցներին պարենամթերք մատակարարելով, իսկ որոշ երկրներ էլ պատերազմին մասնակցում էին միայն անվանապես։

Հակահիտլերյան կոալիցիայում ընդգրկված էին՝

  • Լեհաստան, Բրիտանական կայսրություն (և նրա դոմինիոնները՝ Կանադա, Հնդկաստան, Հարավաֆրիկյան Միություն, Ավստրալիա, Նոր Զելանդիա), Ֆրանսիա − պատերազմի մեջ են մտել 1939 թվականի սեպտեմբերին,
  • Եթովպիա − եթովպական զորքերը Եթովպիայի կառավարության հրամանատարությամբ շարունակել են պարտիզանական գործողությունները 1936 թվականին պետության բռնակցումից հետո, պաշտոնապես որպես դաշնակից ճանաչվել է 1940 թվականի հուլիսի 12-ին,
  • Դանիա, Նորվեգիա − 1940 թվականի ապրիլի 9-ից,
  • Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ − 1940 թվականի մայիսի 10-ից,
  • Հունաստան − 1940 թվականի հոկտեմբերի 28-ից,
  • Հարավսլավիա − 1941 թվականի ապրիլի 6-ից,
  • ԽՍՀՄ, Տուվա, Մոնղոլիա − 1941 թվականի հունիսի 22-ից,
  • ԱՄՆ, Ֆիլիպիններ −1941 թվականի դեկտեմբերից,
  • Չինաստան (Չան Կայշիի կառավարություն) − Ճապոնիայի դեմ ռազմական գործողություններ է վարել 1937 թվականի հուլիսի 7-ից, պաշտոնապես որպես դաշնակից ճանաչվել է 1941 թվականի դեկտեմբերի 9-ին,
  • Մեքսիկա − 1942 թվականի մայիսի 22,
  • Բրազիլիա − 1942 թվականի օգոստոսի 22։

Առանցքի ուժերին պատերազմ էին հայտարարել նաև Պանաման, Կոստա Ռիկան, Դոմինիկյան Հանրապետությունը, Սալվադորը, Հայիթին, Հոնդուրասը, Նիկարագուան, Գվատեմալան, Կուբան,Նեպալը, Արգենտինան, Չիլին, Պերուն, Կոլումբիան, Իրանը, Ալբանիան, Պարագվայը, Էկվադորը,Թուրքիան, Ուրուգվայը, Վենեսուելան, Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Լիբերիան, Բոլիվիան, սակայն պատերազմական գործողություններին այդ երկրները չեն մասնակցել։

Պատերազմի ընթացքում կոալիցիային են միացել նացիստական խմբավորումից դուրս եկած մի շարք երկրներ՝

  • Իրաք − 1943 թվականի հունվարի 17,
  • Իտալիայի թագավորություն − 1943 թվականի հոկտեմբերի 13,
  • Ռումինիա − 1944 թվականի օգոստոսի 23,
  • Բուլղարիա − 1944 թվականի սեպտեմբերի 5,
  • Ֆինլանդիա − 1944 թվականի սեպտեմբերի 19։

Մյուս կողմից պատերազմին մասնակցում էին «առանցքի» ուժերն ու նրանց կողմնակիցները՝

  • Գերմանիա, Սլովակիա − 1939 թվականի սեպտեմբերի 1,
  • Իտալիա, Ալբանիա − 1940 թվականի հունիսի 10,
  • Հունգարիա − 1941 թվականի ապրիլի 11,
  • Իրաք − 1941 թվականի մայիսի 1,
  • Ռումինիա, Խորվաթիա, Ֆինլանդիա − 1941 թվականի հունիս,
  • Ճապոնիա, Մանչժոու-գո − 1941 թվականի դեկտեմբերի 7,
  • Բուլղարիա − 1941 թվականի դեկտեմբերի 13,
  • Թայլանդ − 1942 թվականի հունվարի 25,
  • Չինաստան (Վան Ցզինվեյի կառավարություն) − 1943 թվականի հունվարի 9,
  • Բիրմա − 1943 թվականի օգոստոսի 1,
  • Ֆիլիպիններ − 1944 թվականի սեպտեմբեր։

Նացիստական խմբավորման մեջ չէր ընդգրկվել Իրանը (մինչ 1941 թվականը)։ Նվաճված երկրների տարածքներում ձևավորվում էին պետություններ, որոնք ըստ էության պատերազմի մասնակիցներ չէին։ Դրանք էին Վիշիի վարչակարգը Ֆրանսիայում, Հունական պետությունը, Իտալիայի սոցիալական հանրապետությունը, Հունգարիան, Սերբիան, Չեռնոգորիան, Մակեդոնիան, Պինդուսի իշխանությունը, Մենցզյանը, Բիրման, Ֆիլիպինները, Վիետնամը, Կամբոջան, Լաոսը, Ազադ Հինդը, Վան Ցզինվեյի վարչակարգը։ Գերմանական մի շարք ռայխկոմիսարիատներում ստեղծվել էին խամաճիկային կաղավարություններ՝ Կվիսլինգի վարչակարգը Նորվեգիայում, Մյուսերտի վարչակարգը Նիդեռլանդներում, Բելառուսիայի կենտրոնական ռադան Բելառուսիայում։ Գերմանիայի ու Ճապոնիայի կողմից պատերազմին մասնակցում էին նաև նրանց թշնամի երկրների քաղաքացիներ. Ռուսական ազատագրական բանակը, ՍՍ-ի արտասահմանյան դիվիզիաները ( ռուսական, ուկրաինական, բելառուսական, էստոնական, 2 լատվիական, նորվեգա-դանիական, 2 նիդեռլանդական, 2 բելգիական, 2 բոսնիական, ֆրանսիական, ալբանական), արտասահմանյան մի շարք լեգեոններ։ Նացիստական խմբավորման զինված ուժերի կազմում կռվում էին կամավորներ պաշտոնապես չեզոք մնացած Իսպանիայից (Երկնագույն դիվիզիա), Շվեդիայից ու Պորտուգալիայից։

Երկրորդ համաշխարհային պատերազմը արդյունքն էր խոշոր պետությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական խոր ու անհաշտ հակասությունների։ Գերմանիան,Իտալիան և Ճապոնիան, գտնելով, որ ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ իրենց, պայքար ծավալեցին աշխարհում Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը վերացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով։Պատերազմի պատճառներՆրանց համար կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումը և կոմունիստական վտանգի վերացումը։ Իսկ Անգլիայի և Ֆրանսիայի հիմնական նպատակն էր պահպանել իրենց տիրապետող քաղաքական և տնտեսական դիրքերը, ձախողել «Բեռլին-Հռոմ-Տոկիո» առանցքի՝ համաշխարհային տիրապետության հասնելու ծրագրերը։ ԱՄՆ-ն թեև պատերազմի առաջին փուլում պաշտոնապես չեզոք դիրք էր գրավում, սակայն ավելի համակիր էր անգլո-ֆրանսիական խմբավորմանը։

Պատերազմի սկիզբ և Լեհաստանի գրավում

Ֆաշիստական Գերմանիայի առաջին զոհը եղավ Լեհաստանը։ Պատրաստվելով ռազմական գործողությունների ընդդեմ Լեհաստանի՝ Հիտլերը դեռ 1939 թվականի ապրիլին նշել էր, որ անհրաժեշտ է «հարձակվել Լեհաստանի վրա առաջին իսկ հնարավորության դեպքում»։ Նա և նրա զինակիցները վստահ էին, որ Անգլիան ու Ֆրանսիան այս անգամ ևս ագրեսիայի զոհին գործնական օգնություն ցույց չեն տա և Լեհաստանի պատճառով մեծ պատերազմ չի առաջանա։

Պատերազմի սկզբում Գերմանիան ուներ 100-ից ավել դիվիզիա, 4400 ինքնաթիռ և մոտ 100 խոշոր նավեր և սուզանավեր։ Հիտլերը 1939 թվականին օգոստոսի 22-ին Օբերզալցբուրգումգերմանական բարձրագույն զինվորական հրամանատարության հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել էր.

Պատերազմի ընթացքը Եվրոպայում (անիմացիա)

Հիտլերն ակնարկում էր երիտթուրքերի կողմից 1915թ. Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մյուս տարածքներում իրականացվածհայերի ցեղասպանությունը, որը մնացել էր անպատիժ։

1939 թ. սեպտեմբերի 1-ի առավոտյան գերմանական զորքերը ներխուժեցին Լեհաստան։ Այդ տարեթիվը պաշտոնապես ընդունված է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։ Նույն օրը երեկոյան Գերմանիային հանձնվեց Անգլիայի և Ֆրանսիայի բողոքի նոտան։ Վերջիններս սպառնացին, որ եթե Գերմանիան չդադարեցնի ռազմական գործողությունները և իր զորքերը դուրս չբերի Լեհաստանի տարածքից, ապա նրանք կկատարեն Լեհաստանի հանդեպ իրենց պարտավորությունները։ Խոսքն այստեղ այն մասին էր, որ 1939 թ. օգոստոսի 25-ին Անգլիայի և Լեհաստանի միջև ստորագրվել էր փոխադարձ օգնության պայմանագիր։ Համանման պայմանագիր էր կնքվել նաև Ֆրանսիայի և Լեհաստանի միջև։ Սակայն Գերմանիան՝ հաշվի չառնելով վերջնագրի բնույթ կրող անգլո-ֆրանսիական նոտան, շարունակեց իր հարձակողական գործողությունները։

1939 թ. սեպտեմբերի 3-ին Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ Նրան պատերազմ հայտարարեցին նաև Մեծ Բրիտանիայի դոմինիոններ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան և Հարավ-Աֆրիկյան Միությունը։. Սակայն Հիտլերը վստահ էր, որ Անգլիան և Ֆրանսիան լուրջ քայլերի չեն դիմի Լեհաստանը փրկելու համար, և նա չսխալվեց։ Անգլո-ֆրանսիական սպառնալիքները խոսքից այն կողմ չանցան։ Նրանք ոչինչ չձեռնարկեցին գերմանական ագրեսիան սանձելու և իրենց դաշնակցին իրական օգնություն ցույց տալու համար։ Լեհաստանը մնաց միայնակ գերմանական հզոր ռազմական մեքենայի առջև։ Նա չէր կարող ակնկալել օգնություն նաև այլ երկրներից։ Գերմանիայի հարձակումից անմիջապես հետո ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն հայտարարեցին իրենց չեզոքության մասին։

Սեպտեմբերի կեսերին Գերմանիան արդեն գրավել էր Լեհաստանի տարածքի համարյա կեսը, վերջինիս ռազմաքաղաքական պարտությունն այլևս ոչ մի կասկած չէր հարուցում։ Հենց այդ պահին խաղի մեջ մտավ Խորհրդային Միությունը։

Պատերազմը 1935-1939 թթ.

ԽՍՀՄ-ի տարածքային ընդարձակում

Խորհրդային Միությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբնական փուլն օգտագործեց իր տարածքն ընդարձակելու և միջազգային դիրքերն ուժեղացնելու համար։ 1939 թ. սեպտեմբերի 17-ին Խորհրդային զորքերը մտան Լեհաստան։ 12 օր տևած պատերազմական գործողությունների ընթացքում խորհրդային զորքերը առաջ շարժվեցին 250-350 կիլոմետր, գրավեցին ԱրևմտյանՈւկրաինան և Արևմտյան Բելառուսիան, որոնք Լեհաստանին էին անցել 1920 թ.։ Անցկացված ընտրությունների արդյունքում այդ երկու շրջաններում էլ հայտարարվեցին խորհրդային իշխանություն։ Նրանք դիմեցին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդին՝ ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնելու խնդրանքով։ 1939 թ. նոյեմբերի 1-ին բավարարվեց ուկրաինացիների, իսկ նոյեմբերի 2-ին՝ բելառուսների պահանջը։ Այդ շրջանները համապատասխանաբար մտան Ուկրաինական ևԲելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների կազմի մեջ։

Այսպիսով՝ գերմանական և խորհրդային զորքերի հարվածների տակ ընկավ լեհական պետությունը։ Խորհրդային Միությունը 1939 թ. աշնանը Էստոնիային, Լատվիային և Լիտվայինպարտադրեց փոխադարձ օգնության համաձայնագիր ստորագրել։ Նա, ըստ այդ հրամանագրի,«Խորհրդային միության և մերձբալթյան երկրների անվտանգությունն ամրապնդելու նպատակով»իրավունք ստացավ այդ երկրներում ունենալ ռազմածովային և ռազմաօդային հենակայաններ։

Խորհրդա-ֆիննական պատերազմ

     Հիմնական հոդված՝ Խորհրդա-ֆիննական պատերազմ (1939-1940)

Խորհրդային Միությունը, իր հյուսիսային սահմանների և Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) անվտանգությունն ապահովելու պատրվակով, 1939 թ. նոյեմբերի 30-ին պատերազմ սկսեց Ֆինլանդիայի դեմ։ Ֆիննական պատերազմը ցույց տվեց Խորհրդային Միության անբավարար պատրաստվածությունը ռազմական տեսակետից։ Հարձակումը Ֆինլանդիայի վրա բողոքի մեծ ալիք առաջացրեց աշխարհում։ 1939 թ. դեկտեմբերի 14-ինԱզգերի լիգան ԽՍՀՄ-ին, որպես ագրեսորի, վտարեց իր շարքերից։ ԽՍՀՄ-ին մեծ զոհողությունների գնով հաջողվեց հասնել որոշակի հաջողությունների, և 1940 թ. մարտի 13-ին ստորագրվեց խորհրդա-ֆիննական հաշտության պայմանագիր։ Խորհրդային միությանն անցավԿարելական պարանոցը՝ հարակից տարածքներով։ Բացի այդ, Խորհրդային Միությունը 30 տարի ժամկետով վարձակալելու էր Խանկո թերակղզին և հարակից կղզիները՝ ռազմական հենակայան կառուցելու համար։

Լեհաստանի գրավվումը ԽՍՀՄ-ի և Գերմանիայի կողմից

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին փուլ

Իրադարձություններ Արևմտյան Եվրոպայում

Թեև Անգլիան ու Ֆրանսիան գտնվում էին պատերազմական վիճակում Գերմանիայի հետ, սակայն որևէ ռազմական գործողություն չէին մղում նրա դեմ։ Խրամատավորված զորքերը «ձանձրանում էին» անգործությունից։ Այս յուրահատուկ իրավիճակի պատճառով այս պատերազմափուլը կոչվեց «տարօրինակ պատերազմ»։

Գերմանիան բթացնելով իր հակառակորդների զգոնությունը, նախապատրաստվում էր վճռական գործողություններ իրականացնել Եվրոպայի արևմուտքում։ Գերմանական զորքերը ընդամենը երկու օրվա ընթացքում՝ 1940 թ. ապրիլի 9-10-ը, գրավեցին Դանիան և Նորվեգիան։ Դրա հետևանքով սրվեց քաղաքական իրադրությունն Անգլիայում։ Ընդդիմության ճնշման տակ Անգլիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը 1940 թ. մայիսի 8-ին հրաժարական տվեց։ Մայիսի 10-ինՈւինսթոն Չերչիլը, որ գերմանաֆաշիստական ագրեսորներին վճռական հարված տալու կողմնակիցներից էր, կազմեց կոալիցիոն կառավարություն։ Իսկ այդ ժամանակ Գերմանիան Արևմտյան ռազմաճակատում կենտրոնացրեց գլխավոր ռազմական ուժերը՝ 136 դիվիզիա (3,3 միլիոն զինվոր), 2600 տանկ, 3600 ինքնաթիռ և ռազմական այլ տեխնիկա։

Ֆրանսիայի, Նորվեգիայի և Դանիայի գրավումը (1940)

Ֆրանսիայի անձնատուր լինել

Գերմանիան շուտով ձեռամուխ եղավ այսպես կոչված «Դեղին պլանի»կենագործմանը։ 1940 թ.մայիսի 10-ին գերմանական զորքերն անցանԲելգիայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի սահմանները և ներխուժեցին Ֆրանսիա։ Շուտով գերմանացիները հարձակում սկսեցին Փարիզի ուղղությամբ։ Ֆրանսիական բանակն ի վիճակի չեղավ որևէ լուրջ դիմադրություն ցույց տալ և հունիսի 14-ին Փարիզն անձնատուր եղավ։ Ֆրանսիայի նոր կառավարության ղեկավար մարշալ Ֆիլիպ Պետենը դիմեց Գերմանիային՝ հաշտության նպատակով։ Ֆրանսիայի անձնատուր լինելու ակտը ստորագրվեց1940 թ. հունիսի 22-ին։ Ֆրանսիան բաժանվեց երկու գոտիների՝ Հյուսիսային և Հարավային։ Հյուսիսային գոտին օկուպացրեց Գերմանիան, իսկ Հարավային Ֆրանսիայում ստեղծվեց մի կառավարություն, որը ենթարկվում էր «նախագահ» Պետենին։ Պետենը համագործակցում էր գերմանացիների հետ, ուստի դասվեց ազգային դավաճանների շարքը։

Սակայն ֆրանսիական մի խումբ հայրենասերներ, գեներալ Շառլ դը Գոլի գլխավորությամբ, չընդունեցին անձնատուր լինելու ակտը։ Գեներալ Շարլ դը Գոլը Լոնդոնի ռադիոյով կոչ արեց բոլոր հայրենասեր ֆրանսիացիներին շարունակել պայքարը հիտլերյան զավթիչների դեմ և միավորվել «Ազատ Ֆրանսիայի» շարժման մեջ։
Այնուհետև Անգլիական կառավարությունը 1940 թ. հունիսի 28-ին դը Գոլին պաշտոնապես ճանաչեց «Ազատ Ֆրանսիայի» ղեկավար։ 1942 թ. «Ազատ Ֆրանսիան» վերանվանվեց «Մարտնչող Ֆրանսիա»։

Ճակատամարտ Անգլիայի համար

Ֆրանսիայի անձնատուր լինելուց հետո Հիտլերը կարծում էր, որ Անգլիան Գերմանիային կդիմի հաշտության խնդրանքով։ Սակայն Ուինսթոն Չերչիլը ոչ միայն չէր դիմում նման խնդրանքով, այլև արագորեն ամրացնում էր իր երկրի պաշտպանունականությունը։ Գերմանական գլխավոր շտաբը մշակեց Անգլիա ներխուժելու պլանը, որն ստացավ «Ծովային առյուծ» ծածկանունը։ Անգլիայի ռմբակոծումը սկսվեց 1940 թ. օգոստոսին։ Ամիսներ շարունակ գերմանական ռազմական ավիացիան ռմբակոծում էր Լոնդոնը և բրիտանական մյուս քաղաքները։ Բայց նրանից չհաջողվեց կոտրել անգլիացիների կամքը։ Անգլիայի համար մղված ճակատամարտում Գերմանիային չհաջողվեց հասնել գերակայության օդում, ինչը պետք է հանդիսանար Անգլիա մտնելու գրավականը։

Ցամաքային Եվրոպայի նվաճում

Գերմանական զորքերը 1940 թ. հոկտեմբերի 12-ին մտան Ռումինիա, որը նոյեմբերի 23-ին միացավ ֆաշիստական խմբավորմանը։ Մինչ այդ՝ նոյեմբերի 20-ին, ֆաշիստական խմբավորմանն էր միացել Հունգարիան։ 1941 թ. մարտին նրան միացավ նաև Բուլղարիան։ Գերմանիան ապրիլի 6-ին հարձակման անցավ Հարավսլավիայի և Հունաստանի վրա։ Ապրիլի 17-ին հարավսլավական բանակն անձնատուր եղավ, իսկ ապրիլի 29-ին գերմանական զորքերը մտան Աթենք։

Հայրենական մեծ պատերազմ

Արևելյան ռազմաճակատը 1941-1942 թթ.

Գերմանիայի հարձակումը Խորհրդային Միության վրա

   Հիմնական հոդված՝ Հայրենական մեծ պատերազմ

Դեռևս 1940 թ. վերջերին Հիտլերը հաստատել էր ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու իր պլանը՝«Բարբարոսա» ծածկանվան տակ։ Նախատեսվում էր կայծակնային հարձակմամբ գրավել ԽՍՀՄ-ը և 1941 թ. աշնանն ավարտել պատերազմը։ Ստալինը համոզված էր, որ Գերմանիան 1941 թ. ընթացքում չէր հարձակվի ԽՍՀՄ-ի վրա։ Ուստի, Գերմանիայի հետ պատերազմի մասին բոլոր խոսակցությունները նրա կողմից դիտվում էին որպես սադրանք։ Սակայն 1941 թ. հունիսի 22-ին, վաղ առավոտյան, Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Միայն դրանից հետո, առավոտյան 03։30 րոպեին, Մոսկվայում Գերմանիայի դեսպան կոմս Շուլենբուրգը Կրեմլում հանդիպեց ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Վ. Մոլոտովին։ Դեսպանը հայտարարեց, որ «խորհրդային զորքերի կենտրոնացումը գերմանական սահմանի մոտ հասել է այնպիսի չափերի, որ գերմանական կառավարությունն այլևս չի կարող համբերել։ Այդ պատճառով էլ նա որոշեց ձեռնարկել համապատասխան հակամիջոցառումներ»։ Կոմս Շուլենբուրգը պատերազմ բառը չօգտագործեց, թեև այն արդեն սկսվել էր։ Այդ պատճառով էլ Վ. Մոլոտովը հարցրեց նրան. «Դա ի՞նչ է, պատերազմի հայտարարությո՞ւն է»։ Շուլենբուրգը ոչինչ չպատասխանեց։ Նա միայն հուսահատորեն թափահարեց ձեռքը և հեռացավ Կրեմլից։

Գերմանիայի հետ միասին Խորհրդային Միության վրա հարձակվեցին Ռումինիան և Ֆինլանդիան։ ԽՍՀՄ-ին պատերազմ հայտարարեցին Իտալիան և Սլովակիան, իսկ հունիսի 21-ին՝ Հունգարիան։ Իսպանիան թեև հայտարարեց իր չեզոքության մասին, սակայն գեներալ Ֆրանկոն, որպես օգնություն Գերմանիային, խորհրդա-գերմանական ճակատ ուղարկեց «Երկնագույն դիվիզիան»։ Գերմանիայի դաշնակիցն էր նաև Բուլղարիան։

Գերմանիան և նրա դաշնակիցները խորհրդային երկրի դեմ կենտրոնացրել էին 190 դիվիզիա, հսկայական քանակությամբ ժամանակակից ռազմական տեխնիկա՝ հրետանի, տանկեր, ինքնաթիռներ։ Գերմանիայի տնօրինության տակ էր նրա կողմից նվաճված եվրոպական երկրների ամբողջ ռազմական և տնտեսական ներուժը։

Պատերազմական գործողությունները ծավալվեցին Բալթիկ ծովից մինչև Սև ծով ընկած հսկայական տարածքի վրա։ Պատերազմ սկսելով ԽՍՀՄ-ի դեմ՝ Գերմանիայի նպատակն էր մահացու հարված հասցնել իր գլխավոր գաղափարական հակառակորդին՝ կոմունիզմին, վերացնել Խորհրդային Միությունը որպես պետություն և այդ ուղիով լուծել իր համար կենսական տարածք ապահովելու խնդիրը։ Պատերազմի հենց սկզբից ԽՍՀՄ-ը հայտնվեց ծանր վիճակում։ Ռազմական առավելությունը և նախաձեռնությունը Գերմանիայի կողմն էր։ Խորհրդային երկրի վրա կախվել էր մահացու վտանգ։ 1941 թ. հունիսի 30-ին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե՝ Ստալինի նախագահությամբ։ Այդ կոմիտեի ձեռքում կենտրոնացվեց երկրի ռազմական, քաղաքական և տնտեսական ամբողջ կառավարումը։ Արագ տեմպերով սկսվեց թիկունքի աշխատանքների վերակառուցումը։ Ամբողջ ժողովուրդը ոտքի էր կանգնել ֆաշիստական զավթիչների դեմ կենաց և մահու պայքարի։ Դա Հայրենական մեծ պատերազմ էր։

Գերմանիան Խորհրդային Միության դեմ հարձակողական գործողությունները զարգացրեց երեք ուղղություններով՝ Հյուսիսային, նպատակ ունենալով գրավել Մերձբալթիկան և Լենինգրադը (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Կենտրոնական, որի գլխավոր նպատակը Մոսկվայի գրավումն էր, և Հարավային՝ ձգտելով տիրանալ Կիևին, Խարկովին, և Դոնբասին։ Հիտլերականները ծրագրել էին պատերազմը հաղթանակով ավարտել մինչև 1941 թ. դեկտեմբերը։ Սկզբանական փուլում գերմանական զորքերը հասան տպավորիչ հաղթանակների։ Նրանք գրավեցին Մերձբալթիկան և շրջափակման օղակի մեջ վերցրին Լենինգրադը, տիրեցին Կիևին, Խարկովին և Դոնբասի մեծ մասին։ Իսկ 1941 թ. սեպտեմբեր ամսին հայտնվեցին Մոսկվայի մատույցներում, որտեղ ընթանում էին կատաղի մարտեր։

Խորհրդային հրամանատարությանը հաջողվեց մոբիլիզացնել բոլոր հնարավոր ուժերը և հակահարձակման անցնել սկզբում Ռոստովի, Տիխվինի և Ղրիմի շրջաններում, իսկ 1941 թ.դեկտեմբերի 6-ին՝ Մոսկվայի տակ։ Խորհրդային զորքերը ծանր հարված հասցրին գերմանական զորքերին և մինչև 1942 թ. մարտ ամիսը նրանց հետ շպրտեցին մոտ 400 կիլոմետր։ Դա առաջին լուրջ պարտությունն էր, որ Գերմանիան կրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, ինչը ցույց տվեց գերմանական բանակի անպարտելիության մասին տարածված տեսակետի սնանկ լինելը։ Շնորհիվ Մոսկվայի տակ տարած հաղթանակի՝ ձախողվեց հիտլերականների «Կայծակնային պատերազմի» («Բլիցկրիգի») ծրագիրը։

Եվրոպան 1943-1945 թթ.

 

Պատերազմի ավարտ

Վարշավայի գետոյի պատի կառուցումը

Ըստ որոշ հետազոտողների՝ 1943-1945 թվականներին հրեաների ոչնչացման ծրագիրը (մինչև 1945 թ. մայիսիԳերմանիայի հանձնումը) իրականացվեց երկու երրորդով։1943-1944 թ. աշխատուժի պակասը և միաժամանակ միլիոնավոր մարդկանց անհիմն սպանությունները առաջացրին նացիստական վերնախավի մոտ «վերջնական լուծման» մոտեցման հարցերում։

1943 թ. Հիմլերը ողջ մնացած հրեաներին պատերազմական գործողություններին ներգրավելու մասին հրաման արձակեց։

Պատերազմի վերջին փուլում, երբ անխուսափելի էրԳերմանիայի պարտությունը, որոշ նացիստական կառավարիչներ փորձեցին օգտագործել հրեաներին խաղաղ բանակցություններ վարելու համար, մինչդեռ մյուս ներկայացուցիչները (հատկապես Հիտլերը) շարունակում էին պահանջել ողջ մնացած հրեաների ամբողջական ոչնչացում։

Շտանդերֆյուրեր Դիտեր Վիսլիցենին Նյուրնբերգյան պրեցեսում պնդեց, որ 1945 թ. փետրվարինԱդոլֆ Էյխմանը տեղեկացրել է իրեն, որ սպանված հրեաների թիվը մոտ 5 միլիոն է։

 

 

Երկրորդ ճակատի բացումը և պատերազմի արդյունքները 1944 թվականին

1944 թվականի հունիսի 6-ին անգլիական և ամերիկյան զորքերը ամերիկյան գեներալ Էյզենհաուերի հրամանատարությամբ հաջողությամբ անցան Լա Մանշ նեղուցը և դուրս եկան ֆրանսիական ափ։ Երկրորդ ճակատը բացվեց, և Գերմանիան պատերազմի հինգերորդ տարում հարկադրված եղավ կռվելու երկու ճակատով։

Սկսվեց Ֆրանսիայի ազատագրումը։ 1944 թ օգոստոսի 19-ին Փարիզում ապստամբություն սկսվեց, որը մի քանի օր անց պսակվեց հաղթանակով։ Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ն, Անգլիան և Խորհրդային Միությունը ճանաչեցին Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությանը՝ գեներալ դը Գոլի գլխավորությամբ։

Որոշ ժամանակ անց Խորհրդային զորքերին հաջողվեց ազատագրել ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքը և պատերազմը տեղափոխել ֆաշիստական զորքերի կողմից գրավված տարածքներ։ Խորհրդային զորքերի գործողությունները ղեկավարում էին զորահրամանատարներ Գ. Ժուկովը,Ա. Վասիլևսկին, Ի. Կոնևը, Կ. Ռոստովսկին, Հ. Բաղրամյանը և ուրիշներ։

Գերմանիայի հետ հարաբերությունները խզեցին ու պատերազմից դուրս եկան Ռումինիան, Բուլղարիան ու Հունգարիան։ Տեղաշարժեր նկատվեցին նաև Խաղաղօվկիանոսյան ճակատում։ 1944 թ. հոկտեմբերին ամերիկյան զորքերը սկսեցին Ֆիլիպինների ազատագրումը ճապոնացիներից։

Յալթայի կոնֆերանսը

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտ

Գերմանիայի անձնատուր լինել

Շարունակելով զարգացնել ռազմական հաջողությունները՝ դաշնակիցներն արևելքից և արևմուտքից շարժվում էին դեպի Գերմանիա։ Մեկը մյուսի հետևից ազատագրվեցին ֆաշիստական լծի տակ գտնվող եվրոպական պետությունները։ Խորհրդային զորքերը ընդհուպ մոտեցան Բեռլինին։

1945 թ. ապրիլի 16-ին սկսվեց Բեռլինի գրոհը։ Այն ծանր և համառ պայքար էր։ Հիտլերյան Գերմանիան վերջին ջանքերն էր գործադրում փրկվելու համար։ Ապրիլի 25-ին Էլբայի ափերին հանդիպեցին խորհրդային և ամերիկյան զորամիավորումները։ Իսկ մարտերը դեռ շարունակվում էին Բեռլինի փողոցներում։ Ապրիլի 30-ին պարզ դարձավ, որ Հիտլերը ինքնասպանություն է գործել։ Երկու օր անց Բեռլինը հանձնվեց։ Մայիսի 8-ից 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը։

Խորհրդային կառավարության որոշմամբ՝ մայիսի 9-ը ԽՍՀՄ-ում հայտարարվեց տոն՝ Մեծ հաղթանակի օր։

Պատերազմը Եվրոպայում ավարտվեց։

Ճապոնիայի պարտություն

Իտալիայի և Գերմանիայի պարտությունից հետո հերթը հասավ Ճապոնիային։ 1945 թ. օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան ռմբակոծիչները, մարդկության պատմության մեջ առաջին անգամ ատոմային ռումբնետեցին Հիրոսիմա, իսկ օգոստոսի 9-ին՝ Նագասակիքաղաքների վրա՝ մոխրի ու ավերակների կույտի վերածելով դրանք։ 1945 թ. օգոստոսի 8-ին Խորհրդային կառավարությունը հանդես եկավ հայտարությամբ, որտեղ նշվում էր, որ ԽՍՀՄ-ն օգոստոսի 9-ից իրեն համարում է պատերազմի մեջ ընդդեմ Ճապոնիայի։

Խորհրդային զորքերն անցան հարձակման Հեռավոր Արևելքում կենտրոնացված մեկ միլիոնանոց Կվանտունյան բանակի դեմ։ Դաշնակիցների ռազմական գործողությունները թե՛ ցամաքում և թե՛ ծովում ընթանում էին հաջողությամբ։

Ճապոնիան 1945 թ. սեպտեմբերի 2-ին անձնատուր եղավ։ Դրանով Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց։

Պատերազմի հետևանքներ

Երկրորդ համաշխարհային պատերազմը շատ ծանր հարված հասցրեց մարդկությանը։ Պատերազմի մեջ էին ներքաշվել 61 երկրներ՝ 1.7 միլիարդ բնակչությամբ, որոնց ռազմական ուժերում աշխատում էր 110 միլիոն մարդ։ Պատերազմական գործողություններն ընթանում էին մոտ 22 միլիոն քառ. կմ տարածքի վրա։ Վեց տարի տևած պատերազմի ընթացքում զոհվեց ավելի քան 50 միլիոն և հաշմանդամ դարձավ 95 միլիոն մարդ։ Վիթխարի էին նաև նյութական կորուստները։ Պատերազմից հետո, 1945-1946 թթ. Նյուրնբերգում կայացած դատավարությունըմահվան դատապարտեց հիտլերյան հանցագործներին։

Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին

Ֆաշիզմի դեմ մղվող պայքարին ակտիվ մասնակցություն ցույց տվեց նաև հայ ժողովուրդը։

Պատերազմի տարիներին 1 միլիոն 320 հազար բնակչություն ունեցող Խորհրդային Հայաստանից բանակ զորակոչվեցին մոտ 600 հազար հայորդիներ։ Նրանցից կազմավորվեցին 76, 89, 261, 390, 408 և 409-րդ դիվիզիաները։ Հայկական դիվիզիաները և խորհրդային բանակի այլ զորամիավորումներում ծառայող հայերը մարտնչում էին բոլոր ռազմաճակատներում և զորատեսակներում՝ ցամաքային, տանկային, ռազմածովային, ռազմաօդային և այլն։ Նրանք Կարմիր բանակի մյուս զորամիավորումների հետ կռվեցին Կովկասի պաշտպանության համար, իսկ հետագայում մասնակցեցին Ռուսաստանի տարածքների, Ուկրաինայի, Բելառուսիայի, Մերձբալթիկայի, Բալկանների, Լեհաստանի, Կոնտրոնական Եվրոպայի և Գերմանիայի ազատագրմանը։ Միակ դիվիզիան, որ մասնակցեց Բեռլինի գրոհին 89-րդ դիվիզիան էր՝ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ։ Պատերազմի զոհվեցին ավելի քան 250 հազար հայորդիներ։

Հայ ժողովրդի 107 անձնուրաց զավակներ արժանացան ամենաբարձր՝ Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ մարշալ Հովհաննես Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը դարձան կրկնակի հերոսներ։ 63 հայ գեներալներ ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ՝ դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ, իսկ Հ. Բաղրամյանը Մերձբալթյան Առաջին ռազմաճակատի հրամանատարն էր։ Հայ զորահրամանատարներից չորսը արժանացան ռազմական ամենաբարձր՝ մարշալի կոչմանը։ Նրանք էին՝ Խորհրդային Միության մարշալՀովհաննես Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալՀովհաննես Իսակովը (Տես-Իսահակյան)։ Ընդ որում Խորհրդային Միությունում առաջինը Հ. Իսակովին շնորհվեց ռազմածովային ուժերում եղած ամենաբարձր կոչումը։

Պատերազմին եռանդուն մասնակցություն ունեցավ նաև սփյուռքահայությունը։ Նրանք ԽՍՀՄ դաշնակիցների բանակում մարտնչում էին գերմանա-իտալական ֆաշիստների և ճապոնական բանակի դեմ՝ պատերազմի բոլոր թատերաբեմերում։ Միայն ամերիկյան բանակի շարքերում պատերազմին մասնակցեց 18.5 հազար հայ։ Բազմաթիվ հայեր մասնակցում էին Դիմադրության շարժմանը։ Սփյուռքահայությունն ակտիվ մասնակցեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման համար միջոցների հանգանակմանը և բազմաթիվ այլ միջոցառումների։

Հայ ռազմիկների մասնակացությունը Ճապոնիայի ջախջախման մարտերին (9 օգոստոսի – 2 սեպտեմբերի 1945 թ.)

Երկրորդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ մարտական գործողությանը խորհրդային բանակի շարքերում ակտիվ մասնակցություն ունեցան հայ ժողովրդի մի քանի հազար զավակներ, որոնց զգալի մասը մինչև այդ մարտնչել էր խորհրդագերմանական ռազմական գործողությունների թատերաբերում։ Նրանց թվում էր Անդրբալկանյան ռազմաճակատի 12-րդ օդային բանակի հրամանատար, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց)։ 12-րդ օդային գործողությունները ղեկավարելու համար նա պարգևատրվեցԿուտուզովի առաջին աստիճանի զորավարական շքանշանով։

Կվանտունյան բանակի ջախջախման և Հարավային Սախալինի ազատագրման գործում մեծ դեր կատարեց նաև Հեռավորարևելյան 2-րդ ռազմաճակատի հրետանին, որի հրամանատարը Խորհրդային Միության հերոս, հրետանու գեներալ-լեյտենանտ Միքայել Պարսեովն էր։ Ռազմաճակատի հրետանու գործողությունները ղեկավարելու համար նա պարգևատրվեցՍուվորով 2-րդ աստիճանի զորավարական շքանշանով։ Նույն ռազմաճակատի հակաօդային պաշտպանության պետ, հրետանու գեներալ-մայոր Գևորգ Չախալյանը պարգևատրվեց Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով, նման պարգևի արժանացավ նաև 2-րդ հեռավորարևելյան ռազմաճակատի բժշկասանիտարական վարչության պետ, բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ Ավետիք Բուռնազյանը։

Ցուցաբերած խիզախության համար Սովորովի 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվեց 215-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, Խորհրդային Միության հերոս, գեներալ-մայորԱնդրանիկ Ղազարյանը։ Ամուր գետը առաջինների թվում հաջողությամբ հաղթահարելու և չինական քաղաքներն ազատագրելու մարտերում ցուցաբերած սխրանքների համար Սուվորովի 3-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվեց 361-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարգնդապետ Առաքել Հովհաննիսյանը։

Չանչուն և Մուկդեն քաղաքների ազատագրման գործում կարևոր դեր կատարեց 278-րդ հրաձային դիվիզիան, որի հրամանատարը Կոնստանտին Լազարյանն էր։ Դիվիզիան արժանացավ Խինգանյան պատվավոր անվան, իսկ նրա հրամանատարը պարգևատրվեց մարտական Կարմիր դրոշի շքանշանով։ Կարմիր դրոշի շքանշանով պարգևատրվածների թվում էին 10-րդ օդային բանակի հրամանատարի տեղակալ, ավիացիայի գեներալլ-մայոր Գրիգոր Տոլմաջյանը, 6-րդ գվարդիական տանկային բանակի ռազմական խորհրդի անդամ տանկային զորքերի գեներալ-լեյտենանտ Հայկ Թումանյանը, ծովային օդաչու Վազգեն Վարդանյանը, տանկիստ Սերգեյ Մկրտչյանը, Սախալինի ռազմական նավատորմիղի շտաբի պետ, 1-ին կարգի կապիտան (հետագայում՝ փոխծովակալ) Վալերիան Սուրաբեկյանը և շատ ուրիշներ։

 

ՀՀ գետային ցանցը

ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը

Ախուրյան ֊ նշված է կարմիր գույնով
Ախունք ՝Արփի լիճ
Գետաբերան՝ Արաքս գետ
Երկարություն՝ 186կմ
Հրազդան Արփա ֊ նշված է կապույտ գույնով
Ակունքը ՝ Սևան
Գետաբերան՝ Արաքս
Երկարությունը ՝ 141կմ
Որոտան ֊ Նշված է կանաչ գույնով
Ակունքը ՝ Զանգեզուրի լեռնաշղթա
Գետաբերան՝ Հագարի
Երկարությունը ՝ 178կմ
Ողջի ֊
  
նշված է վարդագույն գույնով
Ակունքը ՝ կապուտջուղ
Գետաբերան՝ արաքս
Երկարությունը ՝ 85կմ
Դեբեդ ֊ նշված է դեղին գույնով
Ակունքը ՝ Փամբակի և Ձորագետի միացումից
Գետաբերան՝ Խրամ
Երկարությունը ՝ 178կմScreenshot_1

Սիմբիոզ

Սիմբիոզ երկու կամ ավելի կենսաբանական տեսակների միջև փակ և հաճախ՝ երկարատև փոխազդեցությունը։ 1877 թ. Ալբերտ Ֆրանկը գործածել է բացատրելու համար քարաքոսների փոխադարձ կապը։ 1879 թ. գերմանացի սնկաբան Հայնրիխ դե Բարին այդ բառը սահմանել է որպես՝ «տարբեր օրգանիզմների համատեղ ապրելը»։ Սովորաբար, տեսակների համար այդ կապը լինում է փոխշահավետ։
Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատների միջոցով բույսերի ծաղիկների փոշոտումը, որի ընթացքում միջատները սնվում են նեկտարով։

Նման փոխհարաբերություններ սովորաբար հանդիպում են համակեցություններում, որպես կանոն, գոյություն ունեն միմյանց հետ սննդային շղթայով կապված կամ գոյության ընդհանուր միջավայրում ապրող օրգանիզմների միջև։

Սիմբիոզի ձևերը

Կոոպերացիա` Կոոպերացիայի դասական օրինակ է մենակյաց խեցգետնի և կորալյան պոլիպների՝ ակտիաների համատեղ կեցությունը, երբ երկու տեսակներն էլ օգուտ են ստանում։ Խեցգետինը բնակվում է փափկամարմնի դատարկ խեցու մեջ և իր վրա տանում է ակտինիային։ Անշարժ պոլիպի համար դա ձեռնտու է, քանի որ, հատակով տեղաշարժվելով, խեցգետինը ընդարձակում է ակտինիայի որսի համար տարածությունը։ Որոշակի օգուտ է ստանում նաև խեցգետինը։ Նրան է հասնում ակտինիայի կողմից որսած սննդի որոշ մասը։ Նման փոխազդեցությունների դեպքում երկու տեսակն էլ օգուտ են ստանում, սակայն դրանց համատեղ գոյությունը յուրաքանչյուր տեսակի համար պարտադիր պայման չի։

Կոմենսալիզմ` Կոմենսալիզմի դեպքում երկու փոխազդող տեսակներից միայն մեկն է օգուտ ստանում։ Մյուս տեսակի համար կոմենսալի հետ փոխազդեցությունն անտարբեր է։ Շատ տեսակներ սնվում են այլ տեսակների սննդի մնացորդներով, կամ օգտագործում ուրիշների թաքստոցը, նրանց չվնասելով և ապրելով աննկատ։ Բույսերի շատ տեսակներ օգտագործում են այլ բույսերին որպես ապրելավայր։ Էպիֆիտ բույսերը՝ որոշ ջրիմուռներ, քարաքոսներ, մամուռներ, պտերներներ օգտագործում են ծառաբույսերին որպես հենարան, այլ ոչ թե որպես սննդանյութերի աղբյուր։ Հետևաբար նշված օրգանիզմները ստանում են օգուտ՝ չվնասելով ծառերը։

Ամենսիալիզմ՝ Մի տեսակը ճնշում է մյուսին, բայց ինքը չի կրում բացասական ազդեցություն։
Պրոկտոկոոպերացիա՝ տեսակները փոխադարձ օգուտ են ստանում, սակայն կարող են կենսագործել նաև առանց դրա։ Այդպիսի փոխհարաբերության վառ օրինակ են լուսասեր խոտաբույսերը, որոնք աճում են խոշոր ծառերի հովանու տակ։ Խոտաբույսերը տուժում են, քանի որ աճում են անբավարար լուսավորության պայմաններում, այն ժամանակ, երբ ծառին դա ոչ վնաս է բերում, ոչ օգուտ։

Նարգիզ (փոխադրություն)

Ով չէր գովերքում սիրո աստվածուհուն՝ Աֆրոդիտեին, նա իրենց պատժում էր:Այդպես նա նաև պատժեց գոռոզ և մեծամիտ Նարգիզին: Մի անգամ երբ Նարգիզը անտառում որս անելիս մոլորվել էր:Այնտեղ նրան տեսնում է մի հավերժահարս, որի անունը Էքո է նա չեր կարողանում խոսալ քանի որ նա պատժված էր, նա միայն կարողանում էր պատասխանել կրկնելով խոսացողի ասած վերջին պառերը:Նարգիզը ասումէր ով կա այստեղ, բայց հավերժահարսը միայն կրկնում էր նրա ասած վերջին բառը:Նարգիզը ասում էր այստեղ արի, բայց Էքոն նորից կրկնում էր միայն վերջին բառը: Էքոն դուրս է գալիս և ձեռքերը պարզած գնում է դեպի Նարգիզը, բայց նա հետ է գնում և ասում է, որ ավելի լավ է մեռնի քան մնա աղջա հետ:Էքոն վիրավորված թաքնվում է անտառում և սկսում է լաց լինել:Նորահասներից մեկը բարկանում է և որոշում է պատժել Նարգիզին:Մի օր Նարգիզը որս անելիս գնում է լեռնային վտակ և որոշում է հագեցնել ծառավը, մոտենում է կռանում է վտակի վրա և այնտեղ տեսնում է իր արտացոլանքը, այստեղ հասնում է Աֆրոդիտեի անեծքը:Նարգիզը նայում է իր արտացոլանքին և չի կարողանում հայածքը կտրել նրանից, նա կռանում է, որպեսզի համբուրի արտացոլանքը բայց դրա տեղը շուրթեր վրա զգում է ջրի սառնությունը:Նա խնդրում էր արտացոլանքին, որպեսզի նա դուրս գա վտակի և նա կարողանա նրան գրկել, բայց չէ որ դա ուղղակի արտացոլանք էր:Նարգիզը չէր կարողանում հայացքը կտրել հանկարծ նրան մի միտք է գալիս, նա հասկանում է, որ նա սիրահարվել է իր արտացոլանքին: Նարգիզը արդեն ոժերը կորցրել էր և գունատվել էր, նա արդեն զգում էր, որ մահանում է:Նարգիզը վերջին անգամ նայում է վտակին և ասում է մնաս բարով:Այդ ամենը տեսնում էր Էքոն և արտասվում էր:Տղան պարկեց գետնին և մահացավ:Էքոն և հավերժահարսները փոս են փորում որպեսզի թաղեն Նառգիզին, բայց տեսնում են, որ Նարգիզը անհետացել է և այնտեղ որտեղ նա մահացել էր աճել էր ծաղիկ, որի անունը Նարգիզ է:

Ջրածին

Առաջադրանք 1. Որոնք  են  ջրի  ֆիզիկական հատկությունները, թվարկե՛ք։

Tհալ=0°С, Tեռ=100°С
Ամենամեծ խտությունը 4°С-ում է՝ Ρ=1 Գ/մլ։ Դրանից ցածր և բարձր ջերմաստիճաններում Ρ>1։ Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից, որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է, իսկ այս դեպքում, օրինակ՝ սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից, դրա համար այն լողում է ջրի վրա, դրա շնորհիվ է ձմռանը ջրի տակ կյանքը շարունակվում։ Ջուրն ունի աամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում։ Դրա միջոցով ջրավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը։

Առաջադրանք 2. Որոնք  են  ջրի քիմիական  հատկությունները, գրեք  ջրի  փոխազդեցությունը պարզ  և  բարդ  նյութերի  հետ։

Լաբարատոր փորձ
1․ Ջուրը երկդիմի միացություն է, ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10−9)

H2O + H+ + OH-
2․ Փոխազդում է մետաղների հետ․
ակտիվ մետաղներ (նատրիում, կալցիում)
2Na + 2H2O = 2NaOH + H2↑
Ca + 2H2O = Ca(OH)2 + H2↑
Այդ ժամանակ տեղի է ունենում տեղակալման ռեակցիա։

պակաս ակտիվ (ցինկ, երկաթ)
Zn + H2O = ZnO + H2↑
3Fe + 4H2O = Fe3O4 + 4H2↑
պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում։
3. Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.
K2O + H2O = 2KOH
BaO + H2O = Ba(OH)2
4. Փոխազդում է թթվային օքսիդների հետ (բացի SiO2)
SO3 + H2O = H2SO4
P2O5 + 3H2O = 2H3PO4
5․ Հաստատուն հոսանքի ազդեցությամբ քայքայվում է.
~\mathrm{2H_2O\xrightarrow{NaOH^\circ }\ 2H_2 +O_2\uparrow}
6.Առաջացնում են բյուրեղահիդրատներ
nH2O + H2SO4 = H2SO4 • nH2O
CuSO4 + 5H2O = CuSO4 • 5H2O
Na2CO3 + 10H2O = Na2CO3 • 10H2O
Na2SO4 + 10H2O = Na2SO4 • 10H2O
Այն միացությունները, որոնք ջուր են միացնում, կարող են ծառայել որպես չորացնող նյութեր գազերի համար (P2O5, CaO, BaO խոնավածուծ են)։
7.Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ.
C + H2O = CO + H2 (ջրագազ)
8.Որոշ աղեր ջրային միջավայրում հիդրոլիզվում են.
Na2CO3 + 2H2O = 2NaOH + H2CO3
MgS + 2H2O = Mg(OH)2 + H2S
Շատ պինդ նյութեր ունեն ներքին կարգավորված դասավորություն։ Երբ նրանք վերածվում են հեղուկի, այդ դասավորությունը խախտվում է, և մոլեկուլների միջև հեռավորությունը մեծանում է։ Տաքացնելիս այդ հեռավորությունն ավելի է մեծանում, մինչև, ի վերջո, մոլեկուլներն այնքան են հեռանում, որ նյութը վերածվում է գազի։ Երբ ջուրը սառեցվում է մինչև 4 °C կամ սառը ջուրը տաքացվում է մինչև 4 °C նրա մոլեկուլների փոխադարձ դասավորությունը դառնում է առավել խիտ, այնպես որ նրանք զբաղեցնում են ամենափոքր ծավալը։ Այսինքն՝ այդ ջերմաստիճանում ջուրն ունի ամենամեծ խտությունը։

Առաջադրանք 3․ Որոնք են ջրի ֆիզիոլոգիական դերը։

Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։ Ջուրը ծածկում է երկրի մակերևույթի 2/3 – ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար Երկիր մոլորակի ջրի 96.5% – ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5% – ն է քաղցրահամ, որի 98.8% – ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3% – ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։ Բնության մեջ ջուրը հանդիպում է ամեն տեղ և ամենատարբեր տեսքերով։ Ջրի տեսակները բաժանվում են ըստ նրա ֆիզիկական և քիմիական հատկանիշների, ըստ ժագման առանձնահատկությունների, կազմի կամ օգտագործման տեսակների։ Ըստ տեղումների տեսակների՝ անձրև, շաղ, ձյուն, կարկուտ։ Ըստ մթնոլորտայի երևույթների ամպեր, մառախուղ,մշուշ, ցող, եղյամ։
Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։ Բույսերրը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։ Աղբյուրների, գետերի և լճերի քաղցրահամ ջրերի պաշարը կազմում է ջրոլորտի սոսկ 1/10000 մասը։

Առաջադրանք 4. Որոնք են ջրի օրգանոլեպտիկ հատկությունները, թվարկե՛ք, որն է համարվում մաքուր խմելու ջուր։

Սովորական պայմաններում ջուրն անգույն, անհամ, անհոտ հեղուկ է,

Առաջադրանք 5. Ջրի փոխազդեցությունը ակտիվ մետաղներից` նատրիումի հետ, գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը և հավասարեցրեք էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով։

Ալկալիական մետաղներից նատրիումի փոխազդեցությունը ջրի հետ
Ակտիվ մետաղներ (նատրիում, կալցիում)
2Na + 2H2O = 2NaOH + H2↑
Ca + 2H2O = Ca(OH)2 + H2↑
Այդ ժամանակ տեղի է ունենում տեղակալման ռեակցիա։

Նատրիումը կերոսինի միջից հանեցինք, կտրեցինք մի փոքր կտոր, չորացրեցինք։ Այնուհետև ջրի մեջ կաթեցրեցինք ֆենոլֆտալեին։ Նատրիումը գցեցինք ջրի մեջ։ Տեսանք, որ տեղի է ունենում ջրածնի անջատում։ Լուծույթը աստիճանաբար ստացավ մորու գույն։ Հետևաբար առաջացել է ալկալի՝ նատրիումի հիդրօքսիդ։ Տեղի է ունեցել տեղակալման ռեակցիա․
2Na + 2H2O = 2NaOH + H2↑
Այնուհետև իրականացրեցինք չեզոքացման ռեակցիա։ Լուծույթի մեջ լցրեցինք աղաթթու։ Երևում է, որ գույնն անհետացավ։
NaOH + HCl = NaCl + H2O

Առաջադրանք 6. Խմելու սոդայի` նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթի պատրաստումը և կոնցենտրացիայի որոշումը։
Պատրաստենք խմելու սոդայի՝ NaHCO3 ջրային լուծույթը։ Այդ նպատակով 8․4 գ NaHCO3-ը լուծենք 100գ ջրում։ Որոշենք լուծույթի․
m (NaHCO3) = 8,4գ
m (H2O) = 100գ
ա) Որոշենք լուծված նյութի զանգվածային բաժինը՝ w (NaHCO3) = ? %
w (NaHCO3) = m(NaHCO3) / m (լուծույթ) x 100% = 8.4 / 108.4 գ x 100%  = 7.75 %
m (լուծույթ) = m (NaHCO3) + m (H2O) = 8.4 գ + 100 գ = 108.4 գ
բ) Որոշենք լուծված նյութի մոլային բաժինը՝ x (NaHCO3) = ? %
x (NaHCO3) = (NaHCO3) = n(NaHCO3) / n (NaHCO3) + N(H2O) x 100% = 0.1 մոլ / 0.1 մոլ + 5.56 մոլ x 100% = 1.77%
n (NaCHO3) = m(NaHCO3) / M (NaHCO3) = 8.4 գ / 84 գ/մոլ = 0.1 մոլ
M (NaHCO3) 23 + 1 + 12 + 3 x 16 + 84
n (H2O) = 100 գ / 18 գ/մոլ = 5.56 մոլ
M (H2O) = 2 x 1 + 16 = 18 գ/մոլ
գ) Որոշենք մոլային կոնցետնտրացիան՝ Cm (NaHCO3) = ? մոլ/լ
Cm (NaHCO3) = n (NaHCO3) / V (լուծույթ) = մոլ / լ = 0.1 մոլ / 0․1084 լ  = 1 մոլ / լ

Домашное задание. Сочинение

Музыка в моей жизни.

Музыка в моей жизни играет… как это сказать, оно вроде бы не слишком важное но, и без него скучно, иногда я слушаю музыку и думаю о своем еще и успокаивает, блогодоря чему я делаю все что делаю под музыку с боле лучше (простите за тавтологию).

Как я провожу свободное время.

Я или слушаю музыку и думаю о своем, или смотрю видео про разное например игры, юмор, познавательное и т.д. или играю в видео игры.

Как я провожу свои каникулы.

Так же как и свободное время.

Сочинение на тему «Обещания» 

 

Я думаю, что не важно, какое обещание ты дал и кто ты, ведь если ты дал пожизненные обещания, то ты их все ровно не сможешь сдержать. Ведь точно что-то случится, вы не сможете сдержать обещание или вы просто не захотите сдержать его и это отразится на вашей репутации и карме.

 

Նախագիծ 1

1)Համար մեկ տարրը Տիեզեքում` Ջրածին

Որովհետև տիեզերքի հիմնական բաղադրամասը աստղերնեն, իսկ ջրածինը տարը աստղերի հիմնական բաղադրամասն է:

2)Ջրածնի իզոտոպները`պրոտիում, դեյտերիում, տրիտիում

պրոտիում-1+1H 1(1p)1e

ջուր-H2O

Mr(H2O) = 2×1+16

դեյտերիում- 21D  (1p;1n) 1e 

ծանր ջուր-2DO

Mr(2DO)= 4+16=20

տրիտիում-31T (1p:2n)1e

3)Համար  մեկ  նյութը Երկրագնդում `Ջուր

Որովետև նա կազմում է Երկրագնդի և մարդոը 75%

4)Լուծույթներ:  Ծանր  ջուր: Ջրածնի  պերօքսիդ:

Ֆիզ.լուծույթ NaCl 0,9%

ծանր ջուր-2DO

ջրածնի  պերօքսիդ-H2O2

5)Ջրի ֆիզ. քիմ. և  ֆիզիոլոգիական  հատկությունները:

Անհատական հետազոտական աշխատանք

 

Классная работа

Я поначалу невзлюбил эту девушку.

Мне нездоровится, я не могу прийти в школу.

Я ненавижу себя.

Я неволил этого человека.

Я недоумевал, как у меня это получилось.

Я негодовал из-за моих неудач в учебе.

 

Вперед людей не забегай, и от людей не отставай.

В чужом доме не будь приметлив, а будь приветлив.

Через порог руки не подают.

От учтивых слов язык не отсохнет.

Зазнайство не возвышает, а унижает.

Лодырю всегда нездоровится.